Նոյեմբերյանում դեղձի աննախադեպ հարուստ բերք է սպասվում

Նոյեմբերյանում դեղձի աննախադեպ հարուստ բերք է սպասվում

PanARMENIAN.Net - Խորհրդային տարիներից ի վեր, երբ Նոյեմբերյանը համարվում էր դեղձի արտադրության առաջամարտիկը Հայաստանում, ընթացիկ տարում առաջին անգամ Տավուշի մարզի այս տարածաշրջանը կրկին հավակնում է իր նախկին համբավին:

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարախպետյանը, մարզպետ Արմեն Ղուլարյանի և մի շարք համայնքապետերի հետ Պտղավան կատարած այցի ժամանակ, անձամբ համոզվեց դրանում, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

Տարիներ առաջ ոչնչացված այգիների տեղում կրկին հիմնված դեղձենու երիտասարդ այգիները առաջին անգամ աննախադեպ ու հարուստ բերք են խոստանում: Ինչպես տեղեկացրին նախարարին , սպասվող բերքը 4000 տոննայից ավելի է: Նման բերք նոյեմբերյանցիները ստացել են տասնամյակներ առաջ, ուստի մտահոգություններ ունեին վերջինիս իրացման հարցերի վերաբերյալ:

Նախարարը խոստացավ ըստ ամենայնի օժանդակել նրանց արտահանումների կազմակերպման և վերամշակող ձեռնարկությունների կողմից դեղձի մթերման անհրաժեշտ ծավալների ապահովման հարցերում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---