Նոյեմբերին Երևանում տեղի կունենա քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով12 հուլիսի 2012 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 12-ի նիստում հաստատել է 2012 թվականի նոյեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովի ծրագիրը: Ներկայումս տարբեր օտարերկրյա պետություններում գործում են հարյուրավոր ազգությամբ հայ քաղաքագետներ և միջազգայնագետներ, որոնք քաղաքագիտական և այլ բնույթի հետազոտություններ են կատարում հանրահայտ վերլուծական, փորձագիտական, ակադեմիական և այլ կենտրոններում, որոնց փորձի ուսանումը և ներուժի օգտագործումը կարող է նպաստել Հայաստանի քաղաքագիտական մտքի և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, հայտնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Օտարերկրյա մի շարք պետությունների պետական իշխանության մարմիններում ընտրվել կամ նշանակվել են հայազգի պաշտոնյաներ, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես տվյալ երկրի քաղաքական համակարգի զարգացման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ այդ երկրների համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման գործում: Հայ քաղաքագետների և միջազգայնագետների գործունեությունը նաև նպաստում է օտարերկյա պետություններում հայկական համայնքների հեղինակության բարձրացմանը և հայերի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի ամրապնդմանը: Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը (այսուհետ` համաժողով) նախատեսվում է անցկացնել շուրջ 100 քաղաքագետների և միջազգայնագետների մասնակցությամբ, որոնցից 40-ը` օտարերկրյա պետություններից: Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր, անդրադառնալ երիտասարդության մասնագիտական կրթության հարցերին: Նախատեսվում է նաև մասնագետների խմբերի այցելություններ ՀՀ-ի և ԼՂՀ-ի տարբեր բուհեր և գիտական կենտրոններ` տեղերում հնարավոր սեմինարների, հանդիպումների և զեկուցումների կազմակերպման նպատակով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |