Ասորական ասոցացիայի նախագահ. Հայաստանում ասորիների իրավունքերը չեն խախտվում![]() 12 հուլիսի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Երևանի Նալբանդյան փողոցում ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու նախագծին Հայաստանի ասորական համայնքի 1100 ավելի ներկայացուցիչներ կողմ են արտահայտվել` ներառյալ ասորաբնակ գյուղերի ավագանու ներկայացուցիչները` դնելով իրենց ստորգրությունն այդ նախագծի տակ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցացիայի նախագահ, համաշխարհային ասորական միության վարչության անդամ Արսեն Միխաիլովը` անդրադառնալով այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանի հայտարարությանն այն մասին, թե տվյալ հուշարձանի տեղադրումը չի համաձայնեցվել ասորական համայնքի հետ: Իրինա Գասպարյանը նշել էր նաև, որ հուշարձանի վրայի մակագրությունը ասորերենով և անգլերեոնվ սխալ է գրված, ի պատասխան սրան Միխաիլովը նշեց, որ հուշարձանի վրա որևէ սխալ բան չկա գրված: Միխաիլովը հավելեց նաև, որ Հայաստանում ասորիների իրավունքները չեն խախտվում. «Քանի որ Աթուռը Համաշխարհային ասորական միության անդամ կազմակերպություն է, ես եղել եմ տարբեր երկրներում և ծանոթ են ասորական համայքներին ամբողջ աշխարհում, կարծում եմ, որ Հայաստանում ասորիների իրավունքները չեն խախտվում, ավելին, կան պահեր, որ Հայաստանի կառավարությունը ավելի մեծ ուշադրություն է դարձնում ասորական համայնքին, քան մյուս երկրներում, դա վերաբերում է կրթական և այլ հարցերին»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |