Սեքսապաթոլոգ. Դեռահաս տարիքում ճիշտ սեռական դաստիարակություն չստանալու դեպքում, մարդը հետագայում կարող է մեծ խնդիրների ունենալ![]() 13 հուլիսի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Սեռական դաստիարակությունը մարդու ընդհանուր դաստիարակության մի մասն է կազմում և, եթե այն թերի է, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու հոգեբանական և մարդասեռական զարգացման վրա։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր ասաց սեքսապաթոլոգ–հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը։ «Սեռական դաստիարակությունն ունի մի քանի էտապ` ծնողական, փողոցի և դպրոցական, և կյանքի ամեն էտապում պետք է դաստիարակությունն իր յուրահատկությունն ունենա»։ Սեքսապաթոլոգի կարծիքով, սեռական դաստիարակության ամենապատասխանատու շրջանը սեռական հասունացման շրջանն է, որը սկսում է 11 տարեկանից և տևում մինչև 18 տարեկանը, քանի որ այդ տարիքում դեռահասի մոտ և´ ֆիզիկական և´ հոգեբանական փոփոխություններ են լինում։ Ըստ Զաքարյանի, եթե այդ տարիքում դեռահասը ճիշտ սեռական դաստիարակություն չստանա, հետագայում կարող է մեծ խնդիրների առջև կանգնել։ Նա անդրադարձավ նաև սեռական դաստիարակությանը վերաբերող գրականությանը` նշելով, որ այդ գրքերը հաճախ սխալներով թարգմանված են այլ լեզուներից և ոչ ամբողջական ինֆորմացիա են հաղորդում, ինչը շատ հաճախ սխալ է ուղղորդում մարդուն։ «Բացի այդ, գրքերը թարգմանված են և չեն կարող ամբողջական ինֆորմացիա տալ, քանի որ հարմարեցված չեն մեր մշակույթին և հոգեկերտվածքին»,–ասաց Զաքարյանը։ Ինչ վերաբերում է դպրոցներում սեռական դաստիարակության մասին դասաժամ ունենալուն, հանդիպման մյուս հյուրը` Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթալոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կլինիկայի բժիշկ Ռուզաննա Ազատյանն ասաց, որ դրա համար նախ պետք է ուսուցիչներին համապատասխան թրեյնինգներ անցնեն, քանի որ նրանք հաճախ ունենում են կոմպլեքսներ`աշակերտներին նմանատիպ ինֆորմացիա հաղորդելիս։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |