«ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՂ ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ԿՔՎԵԱՐԿԵՆ ՋՈՆ ՔԵՐԻԻ ՕԳՏԻՆ»

PanARMENIAN.Net - «Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ում կընտրվի նախագահ, որը միմյանց հետ չի շփոթի քաղաքական եւ բարոյական հարցերը, եւ կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանում եւ ԼՂՀ-ում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Խոսելով ԱՄՆ հայկական համայնքի կողմից Ջոն Քերիի թեկնածության աջակցության մասին` նա նշել է, որ ԱՄՆ հայերի մի մասը հանրապետականների կուսակցության անդամներ են, մյուսները` դեմոկրատներ: Հայկական համայնքի որոշ անդամներ, հնարավոր է, կքվեարկեն` ելնելով ոչ միայն հայերի շահերից, այլեւ ղեկավարվելով ԱՄՆ քաղաքացիներին հուզող հարցերով (առողջապահություն, աշխատատեղեր, Իրաքի խնդիրը): Ա.Վարդանյանը նշել է, թե քանի որ Ջորջ Բուշը չի կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը, հայերի այն մասը, որը առաջնորդվում է հայության շահերով, կքվեարկի Ջոն Քերիի օգտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---