Օլիմպիական խաղերի առիթով Լոնդոնում կբացվի հատուկ կրոնական կենտրոն

Օլիմպիական խաղերի առիթով Լոնդոնում կբացվի հատուկ կրոնական կենտրոն

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ Լոնդոնի Օլիմպիական ճամբարում բուդդիզմի, հուդայականության, իսլամի, քրիստոնեության հետևորդների համար կբացվի հատուկ հոգևոր կենտրոն:

Պատվիրակությունների անդամների և մարզիկների հովվապետական հովանավորությամբ կզբաղվեն 5 համաշխարհային կրոնների մոտ 200 հոգևորականներ:

Հատկապես բարդ է լինելու մահմեդական մարզիկների համար, քանի որ Օլիմպիադան անցկացվելու է Ռամադանի ընթացքում:

Սակայն Դունկան Գրինի նախաձեռնությամբ մահմեդական մարզիկների սննդակարգը փոփոխվել է` կապված նրանց կրոնական գործունեության հետ:

Լոնդոնում Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը, Պարալիմպիկ խաղերը` օգոստոսի 29-սեպտեմբերի 9-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---