Իտալիայի արտաքին պարտքը կազմում է մոտ 2 տրլն եվրո

Իտալիայի արտաքին պարտքը կազմում է մոտ 2 տրլն եվրո

PanARMENIAN.Net - Իտալիայի սուվերեն պարտքը մայիսին հասել է նոր ռեկորդային ցուցանիշի և կազմել մոտ 2 տրլն եվրո: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, իտալական կենտրոնական բանկի տվյալները վկայում են այն մասին, որ ապրիլի համեմատ, արտաքին պարտքն ավելացել է 17 մլրդ եվրոյով:

Տնտեսագետներն անհանգստացած են պարտքի ավելացմամբ` չնայած տնտեսման բոլոր միջոցների, որոնք ձեռնարկվում են Մարիո Մոնտիի կառավարության կողմից:

Էկոնոմիկայի նոր նախարար Վիտտորիո Գրիլլին առաջարկել է որպես այդ խնդրի լուծում տարեկան վաճառել 15-20 մլրդ եվրո արժողությամբ պետական ունեցվածք:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---