Լոնդոնի Օլիմպիական խաղերում դոպինգ ստուգումը պատմության մեջ ամենախիստն է լինելու

Լոնդոնի Օլիմպիական խաղերում դոպինգ ստուգումը պատմության մեջ ամենախիստն է լինելու

PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպիգային գործակալության նախագահ Ջոն Ֆեյխին օրերսս ընդգծել է, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում դոպինգ ստուգումը պատմության մեջ ամենախիստն է լինելու, ստուգման հաճախությունը ևս աննախադեպ է լինելու պատմության մեջ: «Յուրաքանչյուր մարզիկ պետք է հասկանա, որ երբ մտնի Օլիմպիական ավան, յուրաքանչյուր վայրկյան կարող է ստուգման ենթարկվել»,-ասել է Ֆեյխին:

ՄՕԿ-ը և Լոնդոնի Օլիմպիական կազմկոմիտեն արդեն նախապատրաստել են դոպինգ-ստուգման վերաբերյալ հսկայական ծրագիր` մոտ 6250 անալիզ:

Ֆեյխին ընդգծել է, որ Օլիմպիադան բազմաթիվ մարզիկների համար պիկ է և նրանք 4-ամյա մարզումների ընթացքում ներդնում են առավելագույն ջանքեր, իսկ արդյունքում պարտվում են դոպինգ ընդունած մարզիկներին: Դա դավաճանություն է սպորտին և ֆիզկուլտուրային:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---