Աբդռաշիտովը ժամանակակից կինոյի խնդիրներն ընդհանուր է համարում, անկախ ազգային գործոններից

Աբդռաշիտովը ժամանակակից կինոյի խնդիրներն ընդհանուր է համարում, անկախ ազգային գործոններից

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին երևանյան «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցած ՌԴ պատվիրակությունն ի դեմս ռուսաստանցի ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովի և Վադիմ Աբդռաշիտովի, Նատալյա Բելյաուսկենեի, Նաթելլա Թոիձեի, ինչպես նաև «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը, դերասան Միքայել Պողոսյանը, Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը այցելել են Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչություն:

Ինչպես հայտնում է «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունը, հանդիպման ժամանակ ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը ներկայացրել է հյուրերին հայ-ռուսական բազմակողմ մշակութային ու հումանիտար համագործակցությունը:

Հանդիպման երկրորդ մասում հանրության առջև հանդես է եկել կինոռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը, որը միանգամից խոստովանեց, որ մասնկցել է բազում փառատոների, սակայն երևանյան փառատոնն աչքի է ընկնում իր սրտաբացությամբ ու բարեկամական մթնոլորտով: Նա հսկայական նվաճում է համարել 150 կինոնկարների ցուցադրությունը տարբեր ծրագրերի կազմում: «Սովորաբար, ցուցադրում են այն, ինչ կա, սակայն, այստեղ մոտեցումն այլ է, կա հարուստ ընտրության հնարավորություն, ցանկացած ճաշակի և խստապահանջ հանդիսատեսի համար»,-ասել է Աբդռաշիտովը: Նա փառատոնին պայծառ ապագա է մաղթել:

Անդրադառնալով կինոյի խնդիրներին՝ Աբդռաշիտովը դրանք ընդհանուր է համարել, անկախ ազգային գործոններից: Մասնավորապես, թիվ մեկ խնդիր է «կենդանի» մարդու, բնավորություն ունեցող կերպարի բացակայությունը էկրանին: Ըստ ռեժիսորի, դա հատուկ է ոչ միայն կինոյին, այլ նաև արվեստի մյուս ճյուղերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---