Սևազգեստ մայրերը ներխուժել են կառավարության շենք. Ոստիկաններն անզոր են նրանց դուրս հանել19 հուլիսի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 11.00-ից մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Իսկ 10.30-ից կառավարության առջև սովորության համաձայն արդեն հավաքվել էին «բողոքողները»: Այս պահին «Հայազն» միության նախաձեռնությամբ կառավարության մոտ արդեն հավաքվել են տասնյակ քաղաքացիներ: Կառավարության նիստի ավարտին պես նրանք պատրաստվում են շարժվել դեպի սփյուռքի և ԱԳ նախարարություններ, որ նախարարներին հանձնեն նամակ, որտեղ պահանջում են պատշաճ կերպով լուծել սիրիահայերի հայրենադաձության հարցը: Մասնակիցներին միացել են նաև Սիրիայից եկած հայ երիտասարդներ: Երբ մասնակիցներն արդեն պատրաստվում էին շարժվել ԱԳՆ-ի ուղղությամբ` կառավարության շենք անսպասելի ներխուժեցին սևազգսետ մայրերը: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ: Մայրերը պահանջում են պատժել խաղաղ պայմաններում բանակում զոհված իրենց զավակների մահվան համար մեղավորներին և արդար դատավարություն անցկացնել: Այս պահին ոստիկանները փորձում են, բայց չեն կարողանում նրանց շենքից դուրս հանել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |