Քաղաքագետ. Արցախի ընտրությունները մեծ ազդեցություն կունենան բանակցությունների վրա

Քաղաքագետ. Արցախի ընտրությունները մեծ ազդեցություն կունենան բանակցությունների վրա

PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ` Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները մեծ ազդեցություն կունենան Արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վրա` առավել ևս համեմատելով այն իրավիճակի հետ, որը կա Ադրբեջանում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց քաղաքագետը` նշելով. « Այն փաստը, որ Արցախում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների արդյունքում, ոչ թե ժառանգաբար է փոխանցվում, ինչպես Ադրբեջանում, արդեն կարևոր փաստ է և Հայաստանի Հանրապետության, և Արցախի Հանրապետության համար»:

Մինասյանը նշեց, որ Եվրամիությունը գուցե չի ճանաչում այն իրավական հիմքը, որի հիման վրա տեղի են ունենում ընտրություններն Արցախում, սակայն ոչ Եվրոպայում, ոչ էլ արևմտյան այլ երկրներում որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունները կազմվում են ընտրությունների արդյունքում:

Քաղաքագետի կարծիքով, դա բավականին ուշագրավ և լուրջ նշանակություն ունի և Ադրբեջանի, և տարածաշրջանի այլ երկրների համար. «Մյուս կողմից բուն Ադրբեջանում էլ շատ լավ հասկանում են այդ իրողությունը և դրա ապացույցն է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ ընտրությունները Արցախում ևս մեկ անգամ հաստատում են Արցախում ստատուս քվոն»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---