Ալեքսանդր Իսկանդարյան. Վրաստանի ԱԳՆ-ն պարտավոր էր նման արձագանք տալ Արցախի ընտրություններին

Ալեքսանդր Իսկանդարյան. Վրաստանի ԱԳՆ-ն պարտավոր էր նման արձագանք տալ Արցախի ընտրություններին

PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Վրաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե իրենք չեն ընդունում Արցախի Հանրապետությունում անցկացված ընտությունները և պաշտպանում են Ադրբեջանի ինքնիշխանությունը, պարտավորված քայլ է, քանի որ վրացական իշխանությունները պարտավոր են նման դիրք ընդունել` կապված իրենց քաղաքական խնդիրների հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին ասաց քաղաքագետը` նշելով. «Վրաստանը լուրջ խնդիրներ ունի կապված Աբխազիայի և Օսեթիայի հետ և դրա հետ կապված վրացական իշխանությունները պետք է նման վերաբերմունք ցուցաբերեին այս հարցում, նրանք պարզապես պարտավոր են նման դիրքորոշում որդեգրել կապված իրենց քաղաքական խնդիրների հետ, ինչպես ասում են հայտնի ֆիլմում` ոչ մի անձնական բան»:

Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:

Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:

Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---