Կասկադում այժմ Սիրայից ժամանած ընտանիքների համար դրամահավաք է անցկացվում

Կասկադում այժմ Սիրայից ժամանած ընտանիքների համար դրամահավաք է անցկացվում

PanARMENIAN.Net - «Հայազն» միության նախաձեռնությամբ այսօր Կասկադի տարածքում ժամը 15.00-ից մինչև 21.00 դրամահավաք է կազմակերպվել` Հայաստան ներգաղթած սիրահայ ընտանիքներին նյութական աջակցություն տրամադրելու նպատակով:

Դրամահավաքը նախատեսված էր անցկացնել Ալեքսանդր Թամանայնի արձանի առջև, սակայն, ինչպես նշեց դրամահավաքի կազմակերպիչներից «Հայազն» միության անդամ Արմեն Մկրտչյանը, Կասկադի անվտանգության պետը մոտեցել է նրանց և ասել, որ այդ տարածքում արգելված են նման միջոցառումները և, որ դրանով ոտնահարվում է Կասկադի սեփականության իրավունքը:

Արմեն Մկրտչյանը նշեց, որ դրամահավաքը կազմակերպվել է Սիրիայից ժամանող հայերի որոշ խնդիրներին` գոնե բնակարանի վարձակալությանը արագացված լուծում տալու համար, մինչև որ պետական որևէ աջակցություն կլինի կամ էլ գուցե չլինի:

Նա նշեց նաև, որ հիմնականում Սիրայից ժամանած հայերի համար խնդիրներ են լինում կապված բնակության, արագ քաղաքացիություն ստանալու հետ.«Կան քաղաքացիներ, որոնք արդեն երեք չորս ամիս է, ինչ Հայստանում են, սակայն քաղաքացիության խնդիրը դեռևս չեն կարողացել լուծել»:

Սիրիայից 5 ամիս առաջ վերադարձած Անդրանիկ Վարդանյանը, ով նույնպես ներկա էր դրամահավաքին, նշեց, որ սիրիահայերի համար Հայստանում առաջնային խնդիրներից են բնակության, քաղաքացիություն ստանալու և աշխատանքի խնդիրները: Նա նշում է, որ Հայաստանում որևէ աշխատանք անելու համար, պետք է հսկայական տուրքեր վճարել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---