Dreamworks կինոընկերությունը 155 մլն դոլարով կգնի «Կլասիկ մեդիա» ընկերությունը

Dreamworks կինոընկերությունը 155 մլն դոլարով կգնի «Կլասիկ մեդիա» ընկերությունը

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկյան Dreamworks կինոընկերությունը 155 մլն դոլար կվճարի «Կլասիկ մեդիա» ընկերության համար: «Կլասիկ մեդիա» ընկերությունն է նկարահանել «Կասպեր» մուլտֆիլմը և մանկական «Լեսսի» սերիալը:

«Կլասիկ մեդիան» կվերանվանվի «Դրիմորքս կլասիկի»: Գործադիր տնօրենները կմնան իրենց պաշտոններում:

«Կլասիկ մեդիա» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին: 2011-ին ընկերությունը վաստակել է 82,2 մլն դոլար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---