Եվրահանձնաժողովը 20 մլն եվրո կհատկացնի Սիրիայի քաղաքացիներին և փախստականներին

Եվրահանձնաժողովը 20 մլն եվրո կհատկացնի Սիրիայի քաղաքացիներին և փախստականներին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հայտարարել է Սիրիայի կարիքավոր քաղաքացիներին և փախստականներին ֆինանսական օգնությունը 20 մլն եվրոյով ավելացնելու մասին: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ասվում է Եվրամիության գործադիր իշխանության գերագույն մարմնի քոմյունիքեում, որը տարածվել է երկուշաբթի օրը:

Նրանք բժշկական օգնություն, մթերք և ջուր կստանան, ինչպես նաև կկարողանան ապաստան գտնել հարևան երկրներում` փախստականների համար ճամբարներում:

Քոմյունիքեում նշվում է, որ սիրիացիներին հատկացված օգնության ընդհանուր գումարը սկսած հակամարտության սկզբից հասել է 63 մլն եվրոյի: ԵՄ անդամ երկրները 27,5 մլն եվրո են ներդրել սիրիացիներին օգնություն հատկացնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---