Իրանում տարադրամի պակաս կա

Իրանում տարադրամի պակաս կա

PanARMENIAN.Net - Իրանը երկրում տարադրամի պակասի պատճառով սահմանափակումներ է ներմուծում փոխանակման վրա, հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալների համաձայն` երկրում սկսում է գործել տեղական ռիալը դոլարի փոխանակելու եռաստիճան համակարգը: Առաջին անհրաժեշտության ապրանք գնելու համար բանկերը 1 դոլարը կվաճառեն 12 260 ռիալի դիմաց, արտադրամիջոցների և միջանկյալ ապրանքների գնման համար` 15 000-ի դիմաց: Մնացած բոլոր դեպքերում իրանցիները ստիպված կլինեն 19 000 ռիալ վճարել 1 դոլարի դիմաց:

Վերջին տարվա ընթացքում իրանական ռիալն ընկել է ավելի քան 50 տոկոսով: Փորձագետներն ասում են, որ դա կապված է միջուկային ծրագրի զարգացման համար ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ներմուծված պատժամիջոցների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---