2012-ի առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է 717 999 ուղևոր

2012-ի առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է 717 999 ուղևոր

PanARMENIAN.Net - 2012թ. հունվար-հունիս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրել է 717 999 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 670 152 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 384 037 մարդ` 2011թվականի 360 611-ի դիմաց, մեկնել է 333 962 մարդ` 2011 թվականի 309 541-ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 5513 տոննա բեռ` 2011թ. 4099 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 2857 տոննա բեռ` 2011թ. 1674 տոննայի դիմաց և ներկրվել է 2656 տոննա` 2011թ. 2425 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 4864` 2011թ. 4392-ի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---