ՕՊԵԿ նավթային «զամբյուղի» գինը նվազել է 3,6 տոկոսով

ՕՊԵԿ նավթային «զամբյուղի» գինը նվազել է 3,6 տոկոսով

PanARMENIAN.Net - ՕՊԵԿ նավթային «զամբյուղի» գինը նվազել է 3,6 տոկոսով՝ պահպանելով մեկ բարելի դիմաց 100 դոլարի հոգեբանական նիշը: Ինչպես այսօր հայտնել է միջազգային նավթային կարտելի քարտուղարությունը, ՕՊԵԿ նավթային «զամբյուղը» հուլիսի 23-ին նախորդ առևտրային օրվա համեմատ էժանացել է 3 դոլար 71 ցենտով, իսկ պաշտոնական գինը կազմել է 100,07 դոլար մեկ բարելի դիմաց:

Սա ամենացածր ցուցանիշն է հինգ առևտրային օրերի ընթացքում՝ 2012թ. հուլիսի 16-ից հետո, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---