Հայաստանի նախագահին ներկայացվել են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև համագործակցության հեռանկարները24 հուլիսի 2012 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և ձևավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում և տարբեր մակարդակներում, այդ թվում` իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու և խորացնելու համար: ՌԴ ներքին գործերի նախարարը և հանդիպմանը մասնակցող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանրապետության նախագահին ներկայացրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունքներն ու հետագա ծրագրերը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |