«Ժողովուրդ». Դավիթ Շահնազարյանը ժխտեց իր ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրը

«Ժողովուրդ». Դավիթ Շահնազարյանը ժխտեց իր ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրը

PanARMENIAN.Net - Օրաթերթը գրում է, որ Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ի շարքերից դուրս գալուց հետո լուրեր են շրջանառվում, որ նա օրերս անվերադարձ կմեկնի ԱՄՆ: «Ժողովուրդը» փորձեց ճշտել այդ տեղեկությունը Շահնազարյանից, որն էլ պատասխանեց. «Ասեմ, որ այդ տեղեկությունները տարածողների երազանքն է դա: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են դրանք տարածում, բայց ասեմ, որ դա իրենց երազանքն է, և ինչպես բոլոր երազանքները, դա ևս չի կատարվելու: Իմ նպատակն է իրենց այստեղից ուղարկել, և ես կուղարկեմ»,-ասաց Դ. Շահնազարյանը` հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---