Բրազիլիայում առաջին անգամ կբեմադրվի Եղեռնի մասին պատմող ներկայացում

Բրազիլիայում առաջին անգամ կբեմադրվի Եղեռնի մասին պատմող ներկայացում

PanARMENIAN.Net - Այս տարվա հոկտեմբերի 23-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի է ունենալու Եղեռնի մասին պատմող «1915» ներկայացման պրեմիերան: Ինչպես Բրազիլիայից հայտնում է ներկայացման պիեսի հեղինակ Արթուր Հարոյանը, Հայոց ցեղասպանության մասին ներկայացում բրազիլական բեմերում դեռևս չէր բեմադրվել:

Ներկայացման մեջ ներգրավված են բրազիլացի հայտնի դերասաններ և դերասանուհիներ:

Ներկայացման ռեժիսորն է Ռոժերո Ռիզարդին, հնչելու են Կոմիտասի անվան լարային քառյակի, Ինգա և Անուշ Արշակյանների և Ցինո Վիշնևսկու կատարումները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---