Հայաստան բենզին և դիզվառելիքի ներկրողներն ու իրացնողները տուգանվել են 5.5 մլն դրամով

Հայաստան բենզին և դիզվառելիքի ներկրողներն ու իրացնողները տուգանվել են 5.5 մլն դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանում բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող 7 տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից 5-ի մոտ առկա են խախտումներ: Այս մասին հուլիսի 25-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետը:

Լևոն Խալիկյան. «Մենք այդ ընկերությունների աշխատանքները կասեցրել ենք այնքան ժամանակով, քանի դեռ նրանք չեն շտկել այդ թերությունները»,-ասել է նա: Ըստ նրա, Պետական տեսչությունը սկսել է ստուգումները այս տնտեսվարող սուբյեկնտներում 2011թ երկրորդ կիսամյակում և ակտիվորեն աշխատել է նաև ընթացիկ տարվա առաջին տարեկեսին, ինչի արդյունքում տուգանքի ընդհանուր գումարը կազմել է մոտ 5.5 մլն դրամ, ընդհանուր առմամբ, ստուգման է ենթքարկվել 80 բենզալցակայան:

Այդ թվում` «Ռոբերտ Նորայրի Մարտիրոսյանը»` 100 000 դրամ, «Արմեն և ընկերները» `100 000 դրամ, «Տիգրան Գրիգորյան և ընկերները»`100 000 դրամ, ինչպես նաև «Կամօյլը»`1.3 մլն դրամ և «Սիթի Պետրոլ Գրուպը»` 1 մլն դրամ: Ընդ որում, խախտումներ են հայտնաբերվել նաև «Միկա Քորփորեյշնում» և «Տորնադոյում»:

Այս համատեքստում Խալիկյանն ընդգծել է, որ ստուգումներն իրականացվում են ըստ սահմանված գրաֆիկի, որը տեղակայված է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պաշտոնական կայքում, ինչպես նաև քաղաքացիների կողմից թեժ գծով ստացվող բողոքների հիման վրա: «Բենզինին ջուր խառնել հնարավոր չէ, սակայն ընկերությունները «Ռեգուլյար» բենզինը վաճառում են որպես «Պրեմիում» և «Սուպեր»` գերշահույթ ստանալու նպատակով»,-ասել է նա: Միաժամանակ, ըստ նրա, բացահայտված խախտումներից են նաև բաց թողնվող բենզինի չափագրման ու հայերենով մակնշմանը, բացահայտվել է նաև, որ թույլատրելի 20 լիտրում 50 գրամ շեղման փոխարեն հայտնաբերվել է 250 գրամ:

Կառույցի ղեկավարը խոստացել է, որ այս ռիսկային ոլորտում ստուգումները կրելու են հետևողական բնույթ` նպատակ ունենալով վերահսկել ոլորտում աշխատող տնտեսվարող սուբյեկտներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---