Հայաստանի ու Մեքսիկայի գործարարները համատեղ Խորհուրդ կստեղծեն

Հայաստանի ու Մեքսիկայի գործարարները համատեղ Խորհուրդ կստեղծեն

PanARMENIAN.Net - Հայ և մեքսիկացի գործարարները հավաքվել էին Լոս Անջելեսում՝ Հայաստանի հյուպատոսությունում կապեր հաստատելու համար ձեռներեցության ու մշակույթի ոլորտնեում՝ Հայ-մեքսիկական աշխատանքային խմբի նախաձեռնությամբ:

Հանդիպման կազմակերպիչներն են Հայաստանի ու Իսպանիայի գլխավոր հյուպատոսությունները, ինչպես նաև Իսպանիայի առևտրի պալատն ու Հայ-մեքսիկական աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2009թ.:

Հանդիպման շրջանակներում տեղի ունեցաով նաև սննդամթերքի և ըմպելիքների ցուցահանդես, որոնք ներկրում են Հայաստանից Krajdian Importers, Importers Direct Wholesale ընկերությունները, ինչպես նաև «Գրանդ Քենդիի» ու «Նոյի» արտադրանքը:

Հայաստանի ու Մեքսիկայի գործարարները մտադիր են համատեղ Խորհուրդ ստեղծել, հայտնում է Armenian Reporter-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---