Տրանսպորտի նախարարը ՀԲ ներկայացուցիչներին մատնանշել է ճանապարհաշինության թերությունները

Տրանսպորտի նախարարը ՀԲ ներկայացուցիչներին մատնանշել է ճանապարհաշինության թերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպիին, ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից վերանորոգվող ճանապարհներն ունեն որակի պահպանման խնդիր: Նա ընդգծել է, որ պետք է հստակեցնել մոտեցումները նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ, լուրջ աշխատանքներ կատարել դրանց որակն ապահովելու և սպասարկման ժամկետներն ավելացնելու համար:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին կիսել է Գագիկ Բեգլարյանի մտահոգությունները ճանապարհների որակի ապահովման ուղղությամբ և հույս հայտնել, որ կվերացվեն մատնանշվող թերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտի և կապի նախարարության և համաշխարհային բանկի միջև համատեղ ծրագրերի ու նախագծերի ընթացքը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին կարևորել են երկկողմ համագործակցությունը, վտահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապդնման և զարգացման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---