ՄԱԿ-ում Իրանի դեսպանը մեղադրել է Իսրայելին` Բուլղարիայում ահաբեկչություն իրականացնելու մեջ

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը մեղադրել է Իսրայելին` Բուլղարիայում ահաբեկչություն իրականացնելու մեջ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամմեդ Խազաին մեղադրել է Իսրայելին` իր քաղաքացիների նկատմամբ Բուլղարիայում ահաբեկչությունն իրականացնելու մեջ: «Սիրոնիստական հանցագործ ռեժիմի ներկայացուցիչները իմ երկրի նկատմամբ անհիմն մեղադրանքներ են առաջադրել: Իրանը երբեք չի մասնակցի անմեղ մարդկանց դեմ նման ստոր հարձակմանը»,-դեսպանին մեջբերում է France 24-ը:

Իր հերթին ՌԲԿ-ն ընդգծում է, որ միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից մի քանի ժամ անց Իսրայելի վարչապետը հայտարարել էր հայտարարություն, որում ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրել էր Իրանին և «Հզբոլահ» կազմակերպությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---