Վերագործարկվել է Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը26 հուլիսի 2012 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում «ՎՏԲ-Հայաստան» բանկի աջակցությամբ վերագործարկվել է Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, ամբողջությամբ փոխվել են այգու եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով: Կատարվել են նաև կանաչ գոտիների մշակման, ծառերի բուժման և կրապատման աշխատանքներ, անցկացվել է գիշերային լուսավորություն: Առաջիկայում կտեղադրվեն նաև նոր նստարաններ ու աղբամաններ: Կշարունակվեն նաև վարչական շրջաններում շատրվանների վերագործարկման, ինչպես նաև նոր ջրային ավազանների ստեղծման աշխատանքները` դրանց իրականացմանը ներգրավելով նաև մասնավոր ներդրողների: Նոր ջրային ավազանների ստեղծման շրջանակում Երևանի քաղաքապետարանի շենքին հարակից Ռուսաստանի հրապարակում գործարկվել է նաև նորաստեղծ ջրային ավազանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |