ՄԱԿ-ի դիտորդների կեսը լքել է Սիրիան

ՄԱԿ-ի դիտորդների կեսը լքել է Սիրիան

PanARMENIAN.Net - Սիրիայում 300 միջազգային դիտորդների գրեթե կեսը ժամանակավորապես լքել են երկիրը: Նրանք կվերադառնան անհրաժեշտության դեպքում, Դամասկոսում լրագրողներին է հայտնել խաղաղապահ օպերացիաների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադուսը: «Եթե իրավիճակը փոխվի, ինչի հույսն ունենք, բոլոր այդ մարդիկ կվերադառնան իրենց պարտականությունների իրականացմանը»,-հավելել է Լադուսը, հաղորդում է Բի-բի-սին:

Դիտորդական առաքելությունն ուղարկվել էր Սիրիա այս տարվա մայիսին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---