ԵՄ-ն մտահոգված է Տաջիկստանում բախումների հնարավոր հետևանքներով

ԵՄ-ն մտահոգված է Տաջիկստանում բախումների հնարավոր հետևանքներով

PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզում բախումների առնչությամբ ու մարդկային զոհերի մասին հաղորդագրություններով, հայտնում է ВВС ռուսական ծառայությունը:

«Եվրոպական միությունը իր մտահոգությունն է հայտնում հնարավոր հետևանքների վերաբերյալ և կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, իսկ Տաջիկստանի կառավարությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել կայունություն ապահովելու համար», ասվում է ԵՄ ուղերձում:

Եվրամիությունը նաև կարևորել է ինքնաարտահայտման ազատության պահպանումը և իրազեկ լինելու իրավունքը:

ԵՄ-ն նաև կոչ է արել վերականգնել կապը տարածաշրջանում և միջանցքներ բացել Պամիր հումանիտար բեռներ հասնցելու համար և օգնել խաղաղ բնակչությանը հեռանալ բռնության գոտուց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---