«Տուրանդոտը» կփակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը

«Տուրանդոտը» կփակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարմամբ կփակի իր համերգաշրջանը: Օպերայի համերգային կատարման պրեմիերան Արամ Խաչատրյան համերգասրահում հնչել է հուլիսի 3-ին: Մինչ այդ, այն երբևէ Հայաստանում չէր ներկայացվել:

Արքայադուստր Տուրանդոտի դերում հանդես է գալու սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, Կալաֆի դերում` հարավկորեացի տենոր Էնրիկո Լին: Ելույթ են ունենալու նաև Մաքսիմ Պաստերը, Գուրգեն Բավեյանը, Սարգիս Աղամալյանը, ինչպես նաև հայ հեռուստադիտողին հեռուստասերիալներից հայտնի Ռիչարդ Մադլենյանը:

Ելույթ են ունենալու նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան) և «Սպեղանի» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյան):

«Տուրանդոտը» ներկայացվել է նաև հուլիսի 6-ին: Երկու համերգներն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---