Էկվադորի իշխանությունները Շվեդիային առաջարկում են հարցաքննել Ասանժին Լոնդոնում դեսպանության շենքում

Էկվադորի իշխանությունները Շվեդիային առաջարկում են հարցաքննել Ասանժին Լոնդոնում դեսպանության շենքում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանությունը շվեդական կողմին առաջարկել է իր տարածքում հարցաքննել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հաղորդում է Lenta.ru-ն` հղում տալով The Independent-ին:

Համապատասխան պաշտոնական տեղեկացումը Կիտոյից ուղղվել է Ստոկհոլմ:

Էկվադորյան կողմը գտնում է, որ շվեդական դատախազի ընդունումը դեսպանատան շենքում փոխզիջումային տարբերակ կդառնար և կապահովեր Ասանժի անվտանգությունը:

Պաշտոնական Էկվադորը փորձում է նաև Շվեդիայից երաշխիք ստանալ այն բանի, որ տեղափոխելու դեպքում Ասանժին չեն հանձնի ԱՄՆ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---