Երևանում բողոքում են սերիալներում բռնության դեմ. «Դժվար ապրուստի» 730 րոպեներից 328-ը բռնություն, լաց և դեպրեսիա է![]() 27 հուլիսի 2012 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի երևանյան հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, հայկական սերիալներում բռնության դեմ ստորագրահավաք է անցկացվում: Ինչպես PanRMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ակցիայի կազմակերպիչներից մեկը` «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության անդամը, բոլոր հավաքված ստորագրությունները կուղղվեն «Արմենիա» հեռուստաընկերություն, որը հեռարձակում է ամենավարկանիշային հայկական սերիալը` «Դժվար ապրուստը»: Ակցիայի կազմակերպիչների կողմից բաժանվող բուկլետներում նշվում է, որ իրենց կողմից դիտված սերիալի 730 րոպեից 550 րոպեներում կան կանանց մասնակցությամբ տեսարաններ: Այդ 550 րոպեներից 328-ում (60%) ներկայացված են կանանց հանդեպ բռնության, նրանց լացի և դեպրեսիայի տեսարաններ: 10 գլխավոր հերոսուհիներից յուրաքանչյուրը ենթարկվում է բռնության, ոչ մեկը չի աշխատում և նրանցից ոչ մեկը սեփական որոշման իրավունք չունի: «Դժվար ապրուստ» սերիալում կանանց հանդեպ ֆիզիկական բռնությունը կազմում է սերիալի 6,2% (34 րոպե), հոգեբանական բռնությունը` 22% (120 րոպե), սեռական բռնությունը` 0,7% (4 րոպե), կանանց լացով և դեպրեսիայով տեսարանները` 31% (170 րոպե): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |