Այսօր Յուրմալայում կհայտարարեն «Նոր ալիք» մրցույթի հաղթողների անունները29 հուլիսի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - «Նոր ալիք 2012» Երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթողներին այսօր Յուրմալայում մրցանակներ կհանձնեն «Ձինտարի» համերգասրահում կայանալիք գալա-համերգի ժամանակ՝ նվիրված փառատոնի փակմանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մրցույթի փակման արարողությանը ելույթ կունենան պատվավոր հյուրեր՝ կանադացի երգչուհի Նելլի Ֆուռտադոն և կորեացի օպերային աստղ Սումի Ջոն: «Նոր ալիք» մրցույթի երեք հաղթողները կստանան դիպլոմ, «Բյուրեղապակյա ալիք» մրցանակ սպիտակ բյուրեղապակուց և դրամական պարգև: 2012թ. մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո և կբաշխվի հետևյալ կերպ՝ առաջին տեղ՝ 50 հազար եվրո, երկրորդ տեղ՝ 30 հազար եվրո և երրորդ տեղ՝ 20 հազար եվրո: Հատուկ մրցանակներ կհանձնվեն հետևյալ անվանակարգերում՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ «Ձինտարի» համերգասրահում sms քվեարկության արդյունքներով (հաղթողը կստանա «Ադամանդե ալիք» արժեքավոր մրցանակ «Սմոլենսկի ադամանդներ» ընկերությունից) և ՄՈՒԶ ՏՎ ալիքի մրցանակ: Հատուկ մրցանակ Ալլա Պուգաչովայից («Ոսկե աստղ» և 50 հազար եվրոյի չափով դրամական պարգև), որը Պրիմադոննան սահմանել է 2005 թվականին, այս տարի չի հանձնվի, քանի որ երգչուհին ներկա չէ: Հայաստանը մրցույթում ներկայացնում է Սուրեն Առուստամյանը: «Բյուրեղապակյա ալիքի» համար պայքարում են 16 մասնակիցներ 14 երկրներից: Փառատոնն ընթանում է Յուրմալա լատվիական քաղաքում հուլիսի 24-ից 29-ը: Տարբեր տարիներին Հայաստանը մրցույթում ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլք: 2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |