Samsung Electronics-ը գերազանցել է Apple-ին վաճառված սմարթֆոնների թվով

Samsung Electronics-ը գերազանցել է Apple-ին վաճառված սմարթֆոնների թվով

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung Electronics ընկերությունն ավելացրել է խզումը Apple-ի հետ սմաթրֆոնների համաշխարհային շուկայում: Այդ մասին են վկայում մի շարք վերլուծական ընկերությունների, այդ թվում՝ International Data Corporation-ի տվյալները: Ըստ նրանց տվյալների, 2012թ. ի վեր Samsung-ն իրացրել է մոտ 50 մլն սմարթֆոն, այն դեպքում, երբ Apple-ի ցուցանիշը երկու անգամ ավելի համեստ է:

Մասնագետներից շատերը բացատրում են այդ իրավիճակը Samsung-ի առաջատար Galaxy S3-ի հաջողությամբ, այն դեպքում, երբ iPhone 5 դեռ չի թողարկվել: Լուրեր են շրջանառվում, որ «խնձորային» սմարթը արդեն թողարկման է ուղարկվել և նրա վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---