«ՀայՌուսգազարդ»-ը հանրապետության առաջին խոշոր հարկատուն է30 հուլիսի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 18,218,068.8 հազար դրամ: Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,083,520.2 հազար դրամ,501-րդ տեղում՝ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 82,797.2 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 116-րդ տեղը՝368,755.9 հազար դրամ: 2012 Ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում841,000 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 105,447.4 հազար դրամ, 209-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 27,650.0 հազար դրամ, 486-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝13,250.0 հազար դրամ: Նշված ցուցակում «ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբացեղնում է 38-րդ տեղը՝ 133,352.2 հազար դրամ: 2012 Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 5898 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 35-րդ տեղը՝ 837 մարդ, 281-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 148 մարդ, 386-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`113 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷՅ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 26-րդ տեղը: Այստեղ աշխատում է 987 մարդ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |