Գրոհայինները կամավոր մոտ 60 միավոր զենք են հանձնել Բադախշանում

Գրոհայինները կամավոր մոտ 60 միավոր զենք են հանձնել Բադախշանում

PanARMENIAN.Net - Տաջիկական Բադախշանում շարունակվում է զենքի կամավոր հանձնումը գրոհայինների կողմից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գրոհայիններն արդեն կամավոր մոտ 60 միավոր զենք են հանձնել: Այդ մասին Խորոգից հեռախոսով հայտնել է կառավարական ուժերի շտաբի ներկայացուցիչը:

Շրջկենտրոնում և արվարձաններում արդեն վեց օր է չեն կրակում՝ կրակի մորատորիումը պահպանում են երկու կողմերը: Իշխանությունները հուսով են, որ պահանջները կկատարվեն՝ պահաջվում է հանձնել Նազարովի մարդասպաններին ու կամավոր զինաթափվել:

Տաջիկստանի իշխանությունները հաստտել են, որ կամավոր զենքը հանձնած գրոհայինները ազատվում են քրեական պատասխանատվությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---