ԵՀՄՖ. Սիրադեղյանին պետք է վերադարձնել Հայաստան և ցմահ բանտարկության դատապարտել31 հուլիսի 2012 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախկին նախարար ու Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանին պետք է անհապաղ վերադարձնել Հայաստան, ձերբակալել ու դատել: Այդ մասին ասվում է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) հաղորդագրության մեջ: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջերս facebook-ի էջերում և մամուլում քննարկվում է Վանո Սիրադեղյանի Հայաստան ետ բերելու հարցը: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի, պետք է օգտագործել այդ անձի շուրջ տեղի ունեցող ակտիվացումները և անկասկած նրան վերադարձնել Հայաստան` անմիջապես ձեռնակալներ հագցնելով ու դատարանի դահլիճ տեղափոխելով: Անկասկած արդարադատության ճիշտ կիրառման դեպքում նա կարժանանա ցմահ բանտարկության իր կողմից կազմակերպված աղմկահարույց սպանությունների համար: Սա ակնհայտ և բոլորին հայտնի փաստ է, որի մասին շատ է գրվել և գլխավոր դատախազությունում կուտակվել են տասնյակ հատորներում ամփոփված նյութեր: Սակայն այն փաստը, որ սիրադեղյանների կողմից Հայաստանից վտարվել են հսկայական թվով ակտիվ գործիչներ, նշում եմ ակտիվ գործիչներ և որի հիման վրա սկսվել է մեծ արտագաղթը` վերածվելով «սպիտակ ջարդի», սրա մասին քիչ է խոսվել ու խոսվում: «Բերեմ կոնկրետ իմ օրինակը: Շատերը գիտեն, որ ես ընտանյոք հանդերձ 1993թ-ի փետրվարին հեռացել եմ Հայաստանից` այդ հանցագործի կողմից հանձնարարված բանդայի միջոցով առևանգվելուց հետո, երբ իմ առաջ դրվեց պայման. հեռանալ երկրից: Եթե իմ նման գործիչների վրա ճնշումներ էին գործադրվում երկրից հեռացնելու պահանջով, ապա այլ հարյուր հազարները երկիրը լքեցին համանման ճնշումներից խուսափելու միտումով: Վաղուց անցել է այն պահը, որ Սիրադեղյանը պետք է պատասխան տար իր և իր բանդաների կողմից կատարած հանցագործությունների համար: Այսօր նրա համախոհները` լտպ-ն և ՀՀՇ-ականները ոչ միայն փորձում են ռեաբիլիտացվել և մաքրել իրենց դեմքին կուտակված կեղտաշերտը, այլև լկտիաբար հրապարակավ փորձում են վերականգնել իրենց նախկին գործընկերոջ կարգավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ԵՀՄՖ-ը կոչ է անում օգտագործելով իրավիճակն իսկապես վերադարձնել Ինտերպոլով հետախուզվող այդ միջազգային հանցագործին Հայաստան և դատել: Արտերկրում գտնվող այդ հանցագործի կողմից տասնյակ տուժվածներ, հավատացեք որ, պատրաստ են աներկբայորեն հայտնվել դատարանում և տալ բազմաթիվ ցուցմունքներ, որոնց արդյունքում նախատեսվող պատիժն անկասկած կհասցվի առավելագույնի, ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |