Կարեն Վրթանեսյան. «Բազմաթիվ սիրիահայեր պարզապես չեն կարողանում դեպի Հայաստան տոմսեր գնել» (վիդեո)![]() PanARMENIAN.Net - «Հայրենադարձ ընտանիքներին աջակցություն» խումբը շարունակում է աջակցել Սիրիայից ժամանած ընտանիքներին: Խմբի համակարգողներց Կարեն Վրթանեսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առայժմ երեք ընտանիքի հետ կապ կա։ Երկուսի կարիքների մասին գրաված է «Հայրենադարձ ընտանիքներին աջակցություն» ֆեյսբուքյան խմբում: Երրոդ ընտանիքի հիմնական խնդիրն այն է, որ մայրն ու որդին չեն կարողանում Հալեպից գալ Երևան, տոմսերի խնդիր կա։ «Երեկվա չվերթով բոլոր եկածներին դիմավորող կար։ Շատ էին երեխաները, ովքեր եկել էին Արցախում ամենամյա ճամբարին մասնակցելու։ Ում հարցրեցինք օգնության անհրաժեշտության մասին, ասացին, որ խնդիր չկա», -ասաց Կարեն Վրթանեսյանը և հավելեց, որ խնդիրն այն է, որ շատերը, ովքեր կցանկանային տեղափոխվել Հայաստան մշտական բնակության, հիմնականում ֆինանսական ծանր կացության մեջ են ու չեն կարող տոմսեր գնել։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |