«ՂԱՐԱԲԱՂԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԱՅԼԵՎ ՈՂՋ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԽՆԴԻՐՆ Է»

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ իսլամական աշխարհի խնդիրն է», լրագրողներին հայտարարել է Միջազգային իսլամական երիտասարդական վեհաժողովի ներկայացուցիչ Սաադ բին Ֆահդ ալ Խիիդը: Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ուլ իսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն իր հերթին հայտարարել է, որ Իսլամական խորհրդաժողովի կազմակերպությունը միակ կառույցն է, որ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին նա հայտարարել է` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Կատար` Իսլամական խորհրդաժողովի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով: Ադրբեջանը Իսլամական խորհրդաժողովի անդամ է 1992 թվականից, սակայն պաշտոնական Բաքվի եւ այդ կազմակերպության միջեւ մերձեցումը տեղի է ունենում վերջին ժամանակներս` այն բանից հետո, երբ Իսլամական խորհրդաժողովի անդամ-պետությունները պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ-ում քննարկելու Ադրբեջանի նախաձեռնությունը: Ընդսմին իսլամիստները, շատ քաղաքագետների կարծիքով, մոտ ապագայում կարող են դառնալ արդիական քաղաքական ուժ Ադրբեջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---