ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՀԱՅԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ԳՈՒՅՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՅՈՒՐԱՑՎԵԼ Է, ԱՍՎՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով հանձնաժողովը մտահոգություն է հայտնել «Ադրբեջանում փախստականների եւ ներքին վերաբնակների կողմից հայերին եւ էթնիկական այլ փոքրամասնություններին պատկանող գույքի յուրացման» փաստերի կապակցությամբ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի նոյեմբերի 26-ին կայացած նիստի եզրակացության մեջ:«Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Ադրբեջանին ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ ապահովել համարժեք փոխհատուցում կամ առաջարկել այլընտրանքային բնակավայրեր հայերին եւ այլ էթնիկական փոքրամասնություններին, որոնց գույքն ապօրինաբար յուրացվել է փախստականների եւ ներքին վերաբնակների կողմից», - ասվում է եզրակացությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---