ԱՄՀ ղեկավարը հորդորել է երկրներին խիստ տնտեսման ռեժիմ սահմանել

ԱՄՀ ղեկավարը հորդորել է երկրներին խիստ տնտեսման ռեժիմ սահմանել

PanARMENIAN.Net - Աշխարհի երկրները պետք է խստիվ տնտեսման ռեժիմ սահմանեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ելույթ ունենալով ԱՄՀ կենտրոնակայանում, նա հաստատեց, որ հիմնական մտահոգությունը կապված է եվրոյի գոտում ֆինանսական վիճակի հետ, ինչն անհանգստացնում է ներդրողներին: Սակայն, լարված իրավիճակ է նաև ԱՄՆ-ում, որին «ֆինանսական փլուզում է» սպառնում, եթե Կոնգրեսին չհաջողվի հաղթահարել տարաձայնությունները հարկերի կրճատման և այլ ֆինանսական հարցերի շուրջ:

Քրիստին Լագարդը նշել է, որ կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել վարկատուների «եռյակի» ու Հունաստանի միջև:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---