«Արմավիայի» լրացուցիչ չվերթով Հայաստան են տեղափոխվել Սիրիայի 50 քաղաքացիներ 3 օգոստոսի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, չնայած Երևան-Հալեպ-Երևան չվերթի անեկամտաբերությանը, օգոստոսի 2-ին ժամը 14:01-ին իրականացրել է Երևան- Հալեպ- Երևան լրացուցիչ առաջին չվերթը: Ակդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ընկերության մամլո ծառայությունը: «Արմավիա» ընկերությունը Երևանից Հալեպ չվերթն իրականացրել է առանց ուղևորների՝ պահանջարկի բացակայության պատճառով: Հալեպից Երևան ինքնաթիռն ըստ նախատեսվածի «Զվարթնոց» օդակայան է ժամանել օգոստոսի 2-ին ժամը 18:25 – ին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին ընկերության մամլո ծառայությունը, «Արմավիայի» լրացուցիչ չվերթով Հայաստան են տեղափոխվել Սիրիայի 50 քաղաքացիներ: Երևան-Հալեպ-Երևան չվերթն իրականացվում է 50 տեղանոց SAG-200 օդանավով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |