Թեհրանը կարծում է, որ Աննանի առաքելության ձախողման համար մեղավոր են կոնկրետ երկրներ, որոնք չեն ցանկանում, որ խնդիրը լուծվի

Թեհրանը կարծում է, որ Աննանի առաքելության ձախողման համար մեղավոր են կոնկրետ երկրներ, որոնք չեն ցանկանում, որ խնդիրը լուծվի

PanARMENIAN.Net - Իրանը կարծում է, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի խաղաղապահական առաքելության ձախողմանը նպաստեց մի շարք երկրների` Սիրիայի ներքին գործերին միջամտելու փաստը, հաղորդում է Reuters-ը` հղելով Իրանի ԶԼՄ-ներին:

Այն մասին, որ Աննանը չի երկարաձգելու իր մանդատը, հայտնի է դարձել օգոստոսի 2-ին:

Իրանական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ որոշ պետություններ դժգոհ էին Աննանի գործունեությամբ, որն ուղղված էր Սիրիային զենք մատակարարելը և այնտեղ ահաբեկչական գործունեությունը դադարեցնելուն:

Սիրիայում զինված հակամարտությունը նախագահի ռեժիմի կողմնակիցների և ընդդիմության միջև շարունակվում է 1 տարուց ավել: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 16 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---