Վիտալի Չուրկինը վնասակար է անվանել ՄԱԿ ԳՎ բանաձևը Սիրիայի վերաբերյալ

Վիտալի Չուրկինը վնասակար է անվանել ՄԱԿ ԳՎ բանաձևը Սիրիայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը վնասակար է անվանել ՄԱԿ ԳՎ օգոստոսի 3-ին ընդունած բանաձևը Սիրիայի վերաբերյալ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ նրա, փաստաթուղթը հակասում է ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի ծրագրին ու Ժնևի պայմանավորվածություններին: Ըստ Չուրկինի, բանաձևը միայն սրում է հակամարտ մոտեցումները սիրիական ճգնաժամի լուծմանը:

Բանաձևը պահանջում է Սիրիայի իշխանություններից չկիրառել ծանր տեխնիկա ու դուրս բերել զորքերը քաղաքներից: ՌԴ-ից բացի փաստաթղթին կտրականապես դեմ են հանդես եկել Բելառուսը, Վենեսուելան, Հնդկաստանը, Չինաստանը, Կուբան, ՀԱՀ և մի քանի այլ երկրներ: 31 պետություն ձեռնպահ է մնացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---