Թուրք հանրությունը վրդովված է Օբամայի լուսանկարով, որը զրուցում է Էրդողանի հետ ծեծանը ձեռքին 4 օգոստոսի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պահանջել է վարչապետ Էրդողանից հայտնել խորհրդարանին, թե ինչ է նա մտադիր ձեռնարկել լուսանկարի հրապարակման առնչությամբ, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծեծանը ձեռքին հեռախոսով խոսում է Էրդողանի հետ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Այս լուսանկարը պարզաբանում է, թե ումից է մեր վարչապետը հրամաններ ստանում երկրի կառավարման վերաբերյալ»,-հայտարարել է կուսակցության անդամներից մեկը: Նրա փոխնախագահն իր հերթին պահանջել է, որ Էրդողանը հայտնի տեսել է արդյոք այդ լուսանկարը և մտադիր է որևէ բան ձեռնարկել «Թուրքիայի ու նրա ժողովրդի հասցեին թաքնված վաիրավորանքին» ի պատասխան: Օբամայի ու Էրդողանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի, հուլիսի 30-ին: Իմանալով որոշ թուրք քաղաքական գործիչների արձագանքի մասին՝ Սպիտակ տանը հայտարարել են, որ լուսանկարի հրապարակման միակ նպատակը ԱՄՆ ու Թուրքիայի ղեկավարների սերտ հարաբերություններն ընդգծելու և ուշադրությունն այն լուրջ խոսակցությանը սևեռելու ցանկությունն էր, որը նրանք նվիրել էին Սիրիայի իրավիճակին: Մինչդեռ, մի շարք թուրքական ԶԼՄ-ներ հումորով են ընկալել աղմուկը լուսանկարի շուրջ, նշում է գործակալությունը: Այդպես, խմբագիրներից մեկն ենթադրել է, որ ամենատրամաբանականը կլինի համարժեք պատասխանը՝ երբ Էրդողանը զանգի Օբամային, ձեռքում պահի հողաթափ կամ գոտի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |