Եգիպտոսի քրիստոնյաները կարծում են, որ երկրի կառավարությունն անարդար է ձևավորված

Եգիպտոսի քրիստոնյաները կարծում են, որ երկրի կառավարությունն անարդար է ձևավորված

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նոր կառավարությունը, որն անցած հինգշաբթի օրը երդում է տվել նախագահի առաջ, անարդար է ձևավորվել քրիստոնյա ղպտիների նկատմամբ, շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Ղպտիների եկեղեցու պատրիարքի պաշտոնակատար Պախոմիուս պապը:

«Մենք չենք պատրաստվում շնորհավորանքներ հղել վարչապետ Հիշամ Քանդիլին Եգիպտոսի նոր կառավարության ստեղծման առթիվ, որովհետև այն անարդար է ձևավորվել քրիստոնյա ղպտերի նկատմամբ»,- ասել է Պախոմիուս պապը:

«Մենք հույս ունեինք, որ նոր եգիպտական կառավարությունում կլինի քրիստոնյաների համամասնական ներկայացուցչություն, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախարարների թիվը կառավարությունում հասել է 35-ի»,- ասել է նա: Օգոստոսի 2-ին Եգիպտոսի նոր կառավարությունը վարչապետ Հիշամ Քանդիլի գլխավորությամբ երդում է տվել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---