ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր կայացած փակ քվեարկության ընթացքում Եվրախորհրդարանի 407 պատգամավոր քվեարկել է Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթաց սկսելու օգտին, 262-ը դեմ են արտահայտվել: Հիշեցնենք, որ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի վաղը Բրյուսելում` ԵՄ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների համաժողովում: Բանակցությունները սկսելուն դեմ են հանդես եկել հիմնականում ֆրանսիացի եւ գերմանացի աջերը, իսկ օգտին` ձախ կուսակցությունները, Իտալիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի աջերի մի մասը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---