Քննարկվել է Գյումրիում սեյսմիկ տատանումները գրանցող ճապոնական համակարգ տեղադրելու հարցը![]() 6 օգոստոսի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց, որ փրկարար ծառայության հետ համատեղ քննարկվել է Գյումրիում սեյսմիկ տատանումները գրանցող ճապոնական համակարգ տեղադրելու հարցը, իսկ Գառնիի դիտարանի զարգացման ծրագիրը մշակվել և քննարկման համար ուղարկվել է շահագրգիռ կազմակերպություններին։ Խորհրդակցության ժամանակ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նախարարին զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ պատահարների, սեպտեմբերին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» վարժանքի նախապատրաստական և քաղպաշտպանության պլանների մշակման աշխատանքների մասին։ ԱԻ նախարարը հանձնարարեց քաղպաշտպանության պլաններում ուշադրություն դարձնել հանրային իրազեկման և վաղ ազդարարման խնդիրներին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |