Սիրիական բանակը Հալեպում բռնել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի սպաների

Սիրիական բանակը Հալեպում բռնել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի սպաների

PanARMENIAN.Net - Իրանական Press TV գործակալությունը, հղելով սիրիական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ կառավարական զորքերը երկուշաբթի օրը Հալեպ քաղաքում բռնել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի մի խումբ սպաների:

Ներկայումս երկրի երկրորդ խոշոր քաղաք Հալեպում կառավարական զորքորը շարունակում են Սիրիական ազատ բանակի գրոհայինների դեմ ուղղված լայնազանգված ռազմական օպերացիաները:

Զինվորականները հակառակորդին հարվածելու համար ակտիվորեն օգտագործում են ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---