Սիրիայում պատանդ վերցված երեք իրանցի ուխտագնացներ զոհվել են սիրիական բանակի հրաձգության ժամանակ

Սիրիայում պատանդ վերցված երեք իրանցի ուխտագնացներ զոհվել են սիրիական բանակի հրաձգության ժամանակ

PanARMENIAN.Net - Դամասկոսի մերձակայքում երեկ պատանդ վերցված 48 իրանցի ուխտագնացներից 3-ը սպանվել են այսօր` սիրիական բանակի հրաձգության ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ռոյթերս գործակալությանը:

Գրոհայինները սպառնում են սպանել մյուս բոլոր ուխտագնացներին, եթե բանակը մեկ ժամվա ընթացքում չդադարեցնի հրաձգությունը:

Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին դիմել է Թուրքիային և Քաթարին` խնդրելով օգնել ազատ արձակել պատանդներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---