Սիրիահայերն ահազանգում են. գնալով Հալեպից դուրս գալն ավելի վտանգավոր է դառնում 7 օգոստոսի 2012 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հալեպում բնակվող սիրիահայերը վախենում են տանից դուրս գալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար, գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանը: Նրա խոսքով` էջին վերջերս դիմել է մի սիրիահայ տղամարդ, ով հայտնել է, որ Հալեպում իրավիճակը շատ լարված է:«Ասում է` անընդհատ կրակոցներ են հնչում և ռումբեր պայթում: Ընտանիքով չգիտեն ինչ անել և փակվել են իրենց տան նկուղում: Ասում են` հազիվ են կարողացել տեղյակ պահել մեզ այդ մասին», - ասաց Ադամյանը: Սիրիահայը նաև տեղեկացրել է, որ լույսերը գնում-գալիս են, հեռախոսն անջատված է, ինտերնետ կապն էլ շատ վատ է աշխատում: «Չկա ոչ մի կոմունալ ծառայություն, որ աշխատի: Իրենք ուզում են ընտանիքով գալ Հայաստան, բայց չեն կարողանում, քանի որ, իր ասելով` քաղաքից դուրս գալը վտանգավոր է», - հավելեց հրապարակախոսը: Նշենք, որ այժմ երկրի Հալեպում կառավարական զորքորը շարունակում են Սիրիական ազատ բանակի գրոհայինների դեմ ուղղված լայնազանգված ռազմական օպերացիաները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |